Ինչով է վտանգավոր որովայնի հատվածում ճարպի կուտակումը

Որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ առողջության վրա: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վիսցերալ ճարպը շրջապատում է որովայնի հատվածում տեղավորված ներքին օրգանները:

Մարմնի այս հատվածում ճարպերի կուտակմանը նպաստում են բազմաթիվ գործոններ:

  • Մեծ քանակով շաքար և ֆրուկտոզա պարունակող մթերքի և ըմպելիքի օգտագործումը սպառնում է ավելորդ կիլոգրամներով, որոնք կուտակվում են հիմնականում որովայնի հատվածում:
  • Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել ճարպի կուտակման, բորբոքման, լյարդի հիվանդությունների և այլ առողջական խնդիրների:
  • Տրանս-ճարպերի օգտագործումը ևս կարող է հանգեցնել այս խնդրին, ինչպես նաև բորբոքման, սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլինի հանդեպ ռեզիստենտության:
  • Նստակյաց կենսակերպն ավելորդ կիլոգրամների հիմնական պատճառներից մեկն է:
  • Սննդակարգը, որում քիչ քանակով սպիտակուց է ներառված, կարող է հանգեցնել որովայնի հատվածում ճարպերի կուտակման:
  • Նյարդային լարվածությունը, սթրեսները հանգեցնում են կորտիզոլ հորմոնի՝ մեծ քանակով արտադրմանը, ինչն իր հերթին՝ վիսցերալ ճարպի կուտակման է հանգեցնում:
  • Ավելորդ քաշի պատճառ կարող են դառնալ նաև քնի հետ կապված խնդիրները:

Ինչ խնդիրների կարող է հանգեցնել վիսցերալ ճարպը

Դիաբետ: Ճարպերի կուտակումը մեծացնում է դիաբետի զարգացման հավանականությունը: 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը մեծանում է, երբ ճարպը կուտակվում է որովայնում, քան մարմնի այլ հատվածներում:

Կարդացեք նաև

Սիրտ-անոթային հիվանդություններ: Որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է զգալիորեն մեծացնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Մարմնի այս հատվածում ճարպի առկայությունը հանգեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման:

Զարկերակային ճնշման բարձրացում: Ավելորդ կիլոգրամները կարող են կապված լինել զարկերակային ճշնման բարձրացման հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս