
Facebook-ը կխստացնի քաղաքական գովազդի կարգն այն երկրներում, որտեղ 2019-ին ընտրություններ են անցկացվելու. Reuters

Facebook-ն իր հարթակում կխստացնի քաղաքական գովազդի կարգն այն երկրներում, որտեղ 2019 թվականին կարեւոր ընտրություններ են կայանալու, հատկապես Հնդկաստանում, Նիգերիայում, ԵՄ-ի մի քանի երկրներում եւ Ուկրաինայում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ ընկերությունը նման միջոցների է դիմում ընտրությունների գործընթացին միջամտելուն հակազդելու նպատակով:
Ընկերության գլոբալ քաղաքականության եւ ընդգրկման հարցերով տնօրեն Քեթի Հարբաթի խոսքով՝ Նիգերիայում, սկսած հունվարի 16-ից, սոցիալական ցանցում պետության ղեկավարի ընտրությունների հետ կապված գովազդը, որոնք կայանալու են փետրվարի 16-ին, կկարողանան տեղադրել միայն երկրում հաստատված գովազդատուները:
Նմանօրինակ պրակտիկան կսկսի փետրվարին գործել նաեւ Ուկրաինայում, որի քաղաքացիները երկրի նախագահին ընտրելու են մարտի 31-ին: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, գովազդը՝ կապված է գարնանը հանրապետությունում պլանավորված խորհրդարանական ընտրությունների հետ, Facebook-ը կսկսի զետեղել հատուկ առցանց-գրադարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: