
«Բարսելոնային» հետաքրքրում է Ժիրուն

«Բարսելոնան» շարունակում է ռմբարկու փնտրել՝ հունվարին հարձակողական գիծն ամրապնդելու համար:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին դուր է գալիս «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն:
32-ամյա աշխարհի չեմպիոնի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև ամառ: Նա կարող է հեռանալ փոքր փոխհատուցման դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 5 գոլի և 4 ասիստի հեղինակ:
«Բարսելոնայի» համար շարունակում է առաջնային տարբերակ մնալ «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Սթուանին, ում պայմանագիրը նախատեսում է 15 մլն եվրո աշխատավարձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը