
«Չելսին» Ազարի համար «Ռեալից» պահանջում է ավելի քան 100 մլն ֆունտ

«Չելսին» կիսապաշտպան Էդեն Ազարի համար զգալի փոխհատուցում է պահանջում Մադրիդի «Ռեալից»: Ըստ The Telegraph-ի տվյալների՝ լոնդոնցիները պատրաստվում են բելգիացու համար պահանջել ավելի քան 100 մլն ֆունտ:
Ինքն Ազարը ցանկանում է հստակ իմանալ՝ արդյո՞ք արդեն հունվարին «Ռեալը» պատրաստվում է գնել իրեն: Եվ ֆուտբոլիստը, և «Չելսին» ցանկանում են, որքան հնարավոր է՝ արագ լուծել պայմանագրի երկարաձգման կամ տրանսֆերի վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ Ազարի պայմանագիրը «կապույտների» հետ գործում է մինչև 2020թ. ամառ: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը