Բաժիններ՝

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը գործարկեց Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու ընթացակարգը

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 15-ին՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում այն բանից հետո, երբ պատգամավորները վիթխարի գերակշռությամբ մերժեցին Brexit-ի պայմաների շուրջը Բրյուսելի հետ գործարքի նախագիծը:

«Այս կառավարությունը կորցրել է այս պալատի եւ այս երկրի վստահությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ՝ Համայնքների պալատի պարոն խոսնակ, որ ներկայացնում եմ այս կառավարությանն անվստահության քվե հայտարարելու պահանջը»,- ասել է նա: Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը հավաստել է, որ նախարարների կաբինետը համաձայնություն է տվել, որ անվստահության քվեի հարցը հունվարի 16-ին քննարկվի խորհրդարանում, եւ որ այս հարցի շուրջը քվեարկությունը կկայանա նույն օրը ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս