
«Ռոնալդուի հեռանալը չազդեց մեր բրենդի վրա: Մեսսին լավագույնն է պատմության մեջ». Լա լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դերն Իսպանիայի առաջնության համար:
«Մեսսին Լա Լիգայի կարևոր մասն է, բացի այդ, ակումբները և մրցակցությունը մրցաշարը շատ ուժեղ են դարձնում: Ռոնալդուի հեռանալը չազդեց մեր բրենդի վրա:
Ես վաղուց եմ ասում, որ Մեսսին լավագույնն է պատմության մեջ: Ես չեմ կարող պատկերացնել Լա լիգան՝ առանց նրա: Հրաշալի կլիներ, որ նա մնար այստեղ մինչև իր կարիերայի ավարտը: Դա կլիներ շատ յուրօրինակ և պատմական»,- ասել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան