
«Ֆերգյուսոնն օգնում է Սուլշերին ընտրելու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը և վերլուծել խաղացողներին». Manchester Evening News

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն օգնում է ներկայիս մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին ակումբում իրականացնել ղեկավարչական գործառույթներ:
Սըր Ալեքսը խորհրդատվություն է տալիս նորվեգացուն՝ հանդիպումների ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի ձևավորման վերաբերյալ: Manchester Evening News-ը հավաստիացնում է, որ Ֆերգյուսոնը, ով Սուլշերի նշանակումից հետո երկու անգամ եղել է ակումբի բազայում, զգալիորեն ազդել է «սատանաների» ընթացիկ խաղի վրա:
77-ամյա շոտլանդացին օգնում է նաև մանկունյանցիների նորանշանակ մարզչին նախախաղային և ֆուտբոլիստների վերլուծության հարցում: Նորվեգացի մարզիչը մեծամասամբ ընդունում է Սըր Ալեքսի խորհուրդները, բայց բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում անձամբ է կայացնում:
Հայտնի է, որ շոտլանդացին այցելել է Քերինգթոն, որպեսզի հետևի «Տոտենհեմի» հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին մարզմանը: Հիշեցնենք, որ Սուլշերի թիմը հաղթեց լոնդոնցիներին 1:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը