Թուրքիայում 2018թ. մեքենաշինական արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել

Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել  2018թ. երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և  արտահանման  վերաբերյալ:

Ըստ ԱԱՀ-ի` 2018թ. Թուրքիայում մեքենաշինության ոլորտում դրական քայլեր են նկատվել մասնավորապես տարվա վերջին քառորդում, իսկ դժվարությունները  պայմանավորված են եղել դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի` թուրքական լիրայի արժեզրկման հետ:

2017թ. հետ համեմատ 2018թ. ընդհանուր արտադրությունը 9%-ով նվազել է` կազմելով 1 մլն  550.150 միավոր, իսկ ավտոմոբիլային արտադրությունը,  նախորդ տարվա համեմատ 10% նվազելով, կազմել է 1 մլն 26.461 միավոր:

ԱԱՀ-ն փոխանցում է, որ 2018թ. ընդհանուր մեքենաշինական արտադրանքի արտահանումը 2017թ. հետ համեմատ 1%-ով նվազել է` կազմելով 1 մլն 318.869 միավոր, իսկ ավտոմեքենաների արտահանումը 5% նահանջելով` կազմել 875.147 միավոր:

Թուրքիան 2018թ. մեքենաշինության և ավտոմոբիլային շուկայում նախորդ տարվա համեմատ կտրուկ անկում է գրանցել: Մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալը կազմել է 32.2 մլրդ դոլար, իսկ ավտոմեքենաների արտահանումը`12.4 մլրդ դոլար:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս