«Եթե Նիկոլ Փաշինյանն ապագայում ունենա 10% աջակցություն, ընտրությունները կկեղծի՞, թե՞ ոչ»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ երկու հարց է հետաքրքրում.
1. Եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ունենային 75% աջակցություն, ընտրությունները կկեղծեի՞ն, թե՞ ոչ:
2. Եթե Նիկոլ Փաշինյանն ապագայում ունենա 10% աջակցություն, ընտրությունները կկեղծի՞, թե՞ ոչ:
Հիշեցնեմ, 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ ընտրողներիձայների 83.4%-ը, սակայն 1996թ. տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։
Ի՞նչ է փոխվել Հայաստանում և ի՞նչը պետք է ստիպի Փաշինյանին ձեռպահ մնալ հաջորդ ընտրությունները կեղծելու գայթակղությունից:
Այս հարցերին պատասխանելուց հետո շատ բան պարզ կդառնա 2018թ. դեկտեմբերի 9-ի և հաջորդ ընտրությունների օրգանական կապի մասին»։
Ինձ երկու հարց է հետաքրքրում. 1. եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ունենային 75% աջակցություն, ընտրությունները կկեղծեին թե…
Gepostet von Artur Ghazinyan am Montag, 14. Januar 2019