Հոգեբանական թեստ. ընտրեք սիմվոլներից մեկը
Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել ձեր հոգեբանական բնութագիրը. ընտրեք սիմվոլներից մեկը:
1. Ձեզ համար ամենակարևորը հարմարվելն է: Կարևորում եք հանգիստ, խաղաղ միջավայրում գտնվելը, լուրջ ջանքներ եք գործադրում՝ տարբեր հանգամանքների հարմարվելու համար: Թեև անսպասելի փոփոխությունները կարող են ձեզ համար խնդիր դառնալ, ի վերջո հարմարվում եք յուրաքանչյուր բանի: Գերադասում եք հանգիստ, կանխատեսելի կյանք:
2. Ազատությունն առաջնահերթություն է ձեզ համար: Սիրում եք, երբ հարգում են ձեզ, տանել չեք կարողանում որևէ մեկից կախում ունենալը: Ինքնավստահ եք, ձեզ դուր է գալիս, երբ շրջապատը հիանում է ձեզանով: Միշտ ստանում եք այն, ինչ ցանկանում եք:
3. Առաջնահերթ ուշադրություն եք հատկացնում զգացմունքներին: Զգացմունքային եք, մարդ, ով ցանկանում է սիրել և սիրված լինել: Առատաձեռն եք, մարդիկ սիրում են ձեզ: Երբեմն զգացմունքայնությունը կարող է ի վնաս ձեզ աշխատել՝ ստիպելով ապրումներ ունենալ: Թույլ մի տվեք, որ ճակատագրի հարվածները կարծրացնեն ձեր սիրտը:
4. Առաջնահերթ եք համարում հաճույքներն ու ժամանցը: Սիրում եք վառ կյանքը, հասկանում եք, որ միայն մեկ անգամ եք ապրում: Սիրում եք միշտ նոր տպավորություններով ապրել, վայելում եք այն ամենը, ինչ երջանկացնում է ձեզ: Մի մոռացեք մարդկանց, ովքեր միշտ ձեր կողքին են եղել և օգնել դառնալ այնպիսին, ինչպիսին հիմա եք:
5. Նվիրվածությունն ամենակարևորն է ձեզ համար: Ձեզ ամբողջությամբ նվիրում եք մյուսներին: Ձեզ միշտ կարելի է վստահել: Բայց երբ որևէ մեկը վստահություն չի ներշնչում, կարող եք «ցույց տալ ատամները»:
6. Ձեզ համար ամենակարևորը սեփական ներուժն է: Չեք սիրում շատ շփվել շրջապատի հետ, բայց միշտ պատրաստ եք օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Նյութը sollys.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը