Այս թեյը կմաքրի լիմֆատիկ հանգույցները, աղիներն ու միզուղին թույներից
Այս դետոքս-թեյն օգտագործելով՝ դուք կմաքրեք ձեր օրգանիզմը, ինչպես նաև լիովին կվերականգնեք նրա աշխատունակությունը։ Այս մասին տեղեկանում ենք budetezdorovy.ru կայքից։
Ամեն օր մեր օրգանիզմը բախվում է հսկայական քանակությամբ տոքսինների ու այլ վնասակար նյութերի հետ։
Օրգանիզմ այդ վնասակար նյութերն ընկնում են 3 ճանապարհով՝
- մեր կերած սննդի միջոցով
- մեր խմած ջրի միջոցով
- մեր շնչած օդի միջոցով
Այն բանից հետո, երբ թույներն ընկնում են մեր օրգանիզմ, նրանք բախվում են մեր օրգանիզմի հիմնական կենսաբանական խոչընդոտների հետ, որոնցից են՝
- աղիները
- թոքերը
- մաշկը և այլն։
Երբ օրգանիզմը նորմալ կենսագործունեություն է ծավալում, ապա նրանում կուտակված թույները դուրս են բերվում երիկամների կողմից, ինչպես նաև լյարդի միջոցով, բնական ճանապարհով։
Երբ տոքսինները չափազանց շատ են հավաքվում, օրգանիզմը դադարում է նորմալ կենսագործունեություն ունենալ, ու զարգանում են առողջության հետ կապված շատ խնդիրներ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դետոքս միջոցի բաղադրատոմս, որը թույներից կմաքրի լիմֆատիկ հանգույցները, աղիներն ու միզուղիները։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
2 կաթիլ կիտրոնի եթերայուղ
1/2 թեյի գդալ կծու կայենյան պղպեղ
կոճապղպեղի կտոր՝ մոտ 2.5 սմ երկարությամբ, մաքրած ու կտրատած
1/3 թեյի գդալ դարչին
1 թեյի գդալ քրքում
1 գդալ մեղր
2 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը՝
Նախ եռացրեք ջուրը, ապա ավելացրեք կոճապղպեղի քերած արմատը ու մարմանդ կրակի վրա եփեք 2 րոպե։
Դրանից հետո անջատեք կրակը ու ավելացրեք կիտրոնի եթերայուղ, դարչին, ինչպես նաև կայենյան պղպեղ ու լավ խառնեք։
Երբ հյութը սառչի, ավելացրեք մեղրը։
Ամեն օր՝ նախաճաշից առաջ, ընդունեք այս դետոքս-թեյը։
Ցանկացած ժողովրդական բաղադրատոմս փորձելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Պատրաստեց 168.am-ը