Բաժիններ՝

Toyota-ն ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների խնդրի պատճառով

Toyota ճապոնական ավտոարտադրողը ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ փոխարինելու Takata ճապոնական ընկերության արտադրության անվտանգության բարձիկները: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ընդամենն ընկերությունը պլանավորում է 1,7 մլն ավտոմեքենա հետ կանչել Հյուսիսային Ամերիկայից: Նշվում է, որ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկները կարող են բացվել շատ մեծ թափով եւ պլաստիկի ու մետաղի կտորներով հարվածել վարորդին եւ ուղեւորներին: NBC-ի տվյալներով՝ նմանօրինակ միջադեպերի պատճառով ամբողջ աշխարհում 23 մարդ է զոհվել, հարյուրավորները վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031