
Կենդանակերպի 5 եսասեր նշանները

Աղեղնավոր: Դեպքերի մեծամասնությունում խոստանում են այն, ինչ երբեք չեն անում: Առանց տատանվելու ասում են այն, ինչ կարող է ցավ պատճառել մարդկանց: Անհամբեր են, հոգ չեն տանում մարդկանց մասին, ովքեր շրջապատում են իրենց: Նպատակներին հասնելու համար կանցնեն մարդկանց զգացմունքների ու ճակատագրերի վրայով:
Այծեղջյուր: Չեն կարողանում ներել: Նույնքան պատասխանատու են, որքան նեղացկոտ, հիշաչար: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ձեզնից որևէ բան ստանալու, կանեն դա:
Խոյ՝ դասական եսասեր: Երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում, կամ ինչ իրենց դուր չի գալիս: Մյուս կողմից՝ նրանք այնքան աշխատասեր են, որ երբեք կանգ չեն առնում՝ մշտապես առաջ շարժվելով: Միայն թե այս ամենը Խոյերն անում են իրենց համար. ուրիշների համար կարող են անգամ մատը մատին չտալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կանեն այն, ինչ հարկավոր է իրենց, նույնիսկ, երբ դա անհարմարություն է պատճառում մյուսներին:
Առյուծ՝ ինքնասիրահարված եսասեր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան են զբաղված իրենցով, որ ժամանակ չունեն մյուսների համար: Մարդիկ Առյուծներին հետաքրքրում են միայն այնքանով, թե որքան են պաշտում իրենց: Առյուծներն աշխատում են միայն սեփական եսի վրա, իսկ ամենը, ինչ կատարվում է ոչ իրենց անձի շուրջ, քիչ է հետաքրքրում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապրում են հետևյալ սկզբունքով՝ ցանկացած հարցի վերաբերյալ կա երկու կարծիք՝ իմը և սխալը: Միշտ քննադատում են մյուսների կարծիքները, անկեղծ վրդովմունքով մերժում ցանկացած, նույնիսկ՝ ճշմարիտ ու ձեռնտու որոշում, կարծիք:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը