
«Որոշ մարդիկ համբերություն չունեն». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Բրաիմ Դիասի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»:
«Ես ցանկանում եմ Դիասին ամենալավը: Բրաիմի հետ մենք նույն կերպ վարվեցինք, ինչպես Ֆոդենի և Սանչոյի հետ: Սրանք կարևոր խաղացողներ են, որոնց պահպանման համար մենք ամեն ինչ արել ենք: Բայց միայն Ֆիլը որոշեց մնալ:
Նայեք լավագույն թիմերին և տեսեք, թե քանի երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն: Երիտասարդները ժամանակի կարիք ունեն: Դավիթ Սիլվան, օրինակ, վարձավճարով հեռացել է՝ դառնալու համար այն, ինչ կա հիմա:
Որոշ խաղացողներ համբերություն ունեն, իսկ որոշ մարդիկ համբերություն չունեն: Ֆուտբոլիստները, նրանց ընտանիքները, գործակալներն ու կանայք են որոշում, թե որն է լավագույնը իրենց կարիերայի համար»,- նշել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան