«Կրիշտիանուն հասկանում և խոստովանում է, որ ունի հոգեկան խնդիրներ. Նրա ողջ կյանքը սուտ է». Ռոնալդուի նախկին ընկերուհի
Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի Ժասմին Լեննարդն աջակցել է Քեթրին Մայորգային, ով մեղադրել էր Ռոնալդուին բռնաբարության մեջ:
«Առաջարկում եմ Մայորգային և նրա փաստաբաններին կապվել ինձ հետ: Ուզում եմ օգնել նրանց՝ բացահայտելու բռնաբարության գործը, ես ունեմ տեղեկատվություն, որը կօգնի գործի քննությանը:
Ռոնալդուն կարծում է, որ այս պատմությունից կարող է չոր դուրս գալ: Ոչ հիմա: Ես նրա հետ հարաբերություններ եմ ունեցել, վերջին 1,5 տարիների ընթացքում մենք շփվում էինք գրեթե ամեն օր, և ես ունեմ ձայնագրություններ և հաղորդագրություններ, որոնք կօգնեն բացահայտել գործը:
Կրիշտիանուն հասկանում և խոստովանում է, որ ունի հոգեկան խնդիրներ: Նրա ողջ կյանքը սուտ է:
Ես հարյուրավոր հաղորդագրություններ ունեմ, որտեղ նա ծիծաղում և ընդունում է այն փաստը, որ հոգեբանորեն վախեցնում է իր երեխաների մորը և վերաբերվում է նրա հետ՝ ինչպես աղբ: Նա գրում է այն բոլոր դեպքերի մասին, երբ դավաճանել է նրան: Նա պատմում է սեքսուալ հաղթանակների մասին, որոնք կրկնում են Մայորգայի դեպքը:
Կրիշտիանուն ասել է ինձ, որ, եթե ես հեռանամ տանից, նա ինձ կառևանգի, իմ մարմինը կկտրատեն և պայուսակով կնետեն գետը: Այո, ես ունեմ այն ամենի ապացույցները, ինչի մասին խոսում եմ: Նա խելագար է»,- գրել է Ժասմինը իր թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ: Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:
Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն 375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է այս թեմայով հրապարակայնորեն խոսել:
Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Ես կտրականապես հերքում եմ բոլոր մեղադրանքներն իմ դեմ: Բռնաբարությունը սարսափելի հանցագործություն է, որը հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ:
Որքան էլ շատ ես ցանկանամ մաքրել իմ անունը, չեմ մասնակցի ԶԼՄ-ների հորինած թատրոնին: Ես մաքուր խղճով և հանգիստ սպասում եմ հետաքննության ավարտին»,- նշել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան