
««Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է». Ռոբեն

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի, ինչպես նաև իրենց ապագա մրցակցի մասին:
««Լիվերպուլի» հետ ամեն ինչ կարգին է, ինչպես նախորդ մրցաշրջանում, երբ նրանք դուրս եկան եզրափակիչ:
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է:
Մեզ համար սա վատագույն ելքն էր, որ կարող էր լինել վիճակահանությունում: Մենք շատ լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած:
Մենք պետք է կենտրոնանաք մեզ վրա, շարունակենք համառ աշխատել և կատարելագործվել:
Եթե մեր օրը լավ ընթանա, և մենք խաղանք այնպես, ինչպես նախատեսում ենք, մրցակցի համար շատ դժվար կլինի»,- նշել է Ռոբենը:
Սիրարփի Աղաբաբյան