Բաժիններ՝

«Բավարիան» պատրաստ է բաց թողնել Ռիբերիին և Ռոբենին

Վետերանները մոտ են մյունխենյան ակումբից հեռանալուն:

Մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է «Բավարիայի» պլանների մասին՝ կապված թիմի վետերաններ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հետ:

«Թերևս, սա Ֆրանկ Ռիբերիի վերջին մրցաշրջանն է: Նա դարձավ ամբողջ մի դարաշրջան ակումբի համար, և մենք հպարտանում ենք դրանով: Ուզում ենք հրաժեշտ տալ նրան և Արիեն Ռոբենին բարձր նոտայի վրա»,- պատմել է Սալիհամիջիչը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբենի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը» և պատրաստ է նրան պայմանագիր առաջարկել հաջորդ ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031