Բաժիններ՝

«Արսենալը» բանակցություններ է սկսել Կարասկոյի հետ

«Զինագործները» ցանկանում են ստորագրել բելգիացի կիսապաշտպանին:

Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, չինական «Դալիան Իֆանի» կիսապաշտպան Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն հայտնվել է «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում:

«Զինագործներն» ուզում են ուժեղացնել կազմը հունվարին և պլանավորում են ստորագրել բելգիացի կիսապաշտպանին: Ըստ աղբյուրի տեղեկության՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն առաջարկությունով դիմել են 25-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»:

Չինական Սուպերլիգայի նախորդ մրցաշրջանում Կարասկոն անցկացրել է 26 հանդիպում՝ աչքի ընկնելով խփած 7 գոլերով և ձևակերպած 9 ասիստով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս