Բաժիններ՝

Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է երկու կանանց վրա. 9News

Երիտասարդ աղջկա եւ 60-ամյա կնոջ վրա շնաձուկ է հարձակվել Ուիթսանդեյի Համիլտոն կղզու ափի ծանծաղուտում: Հունվարի 10-ին այս մասին հայտնել է 9News լրատվական պորտալը։ Գիշատիչը կանանց վրա հարձակվել է ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով 03:30-ին), երբ նրանք լողում էին ափից ոչ հեռու:

Մերձակայքում հանգստացող մարդիկ տուժածներին օգնել են դուրս գալ ջրից եւ կանչել են փրկարարների: Պորտալի տվյալներով՝ կանանց տեղափոխել են Համիլտոն կղզու հոսպիտալ եւ Փրոզերպինայի հիվանդանոց: Նաեւ նշվում է, որ նրանց ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Համիլտոն կղզու լողափերը փակ են այցելության համար, փրկության ծառայությունն ստուգում է Ուիթսանդեյի ջրատարածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031