Բաժիններ՝

Կենդանակերպի ամենաբարդ բնավորություն ունեցող նշանները

Նրանք իրենց ծննդյան օրվանից բարդ, իսկ երբեմն էլ՝ անհնարին մարդիկ են:

Կենդանակերպի այս 4 նշանների հետ շատ բարդ է: Նրանք իրենց բնույթով ապստամբներ են ու սիրում են անհնազանդությունը.այսպիսին է նրանց անձի առանձնահատկությունը: Իհարկե, մենք բոլորս էլ երբեմն խնդիրներ ենք ունենում՝ իշխանությունների ու օրենքներն ու կանոնները պահպանելու հետ կապված, բայց այս նշանները տանել չեն կարողանում, երբ իրենց հրամայում կամ արժեքավոր ցուցումներ են տալիս, և այդ պատճառով էլ անմիջապես դիմադրում են:

Եվ այսպես, որո՞նք են այդ նշանները:

Խոյ- Խոյը չափազանց համառ է ինչ-որ մեկի լսելու համար: Նա կգերադասի ամեն ինչ անել իր ուզածով, քան ղեկավարվել ուրիշի խորհուրդներով, անգամ, եթե հասկանում է, որ դա ճիշտ չէ: Դա կարող է անհամեմատ լուրջ խնդիրների հանգեցնել հետագայում, բայց այդպիսին է տիպիկ Խոյի բնույթը: Նա բավականին իմպուլսիվ է, ինչն ավելի հաճախ նրան վնասում է, քան օգուտ տալիս: Զգացմունքայնությունը՝ համառության հետ մեկտեղ, և արդյունքում՝ նա անում է այն, ինչ ուզում է, ընդ որում՝ հաճախ՝ ի հեճուկս ինչ-որ մեկի: Խոյն ունակ է գործել  չմտածված ու անխոհեմ՝ գիտակցաբար չլսելով ոչ ոքի:

Կարդացեք նաև

Երկվորյակներ- Երկու դեմք ունեցող Երկվորյակներն իրենց երկակի անձնավորությամբ բավականին հակասական են: Նրանց տրամադրությունը, կարծիքն ու պլանները փոխվում են ամեն րոպե՝ կախված այն բանից, թե երկու Երկվորյակներից որ մեկն է տվյալ պահին գերիշխող դիրք ունենում: Մեկ նրանք բարեհամբույր են, բարի ու ուրախ, մեկ նրանց մեջ ասես արթնանում է ներքին դևը, և Երկվորյակները դառնում են անտանելի, կոպիտ ու խիստ: Սիրուց մինչև ատելություն, հաճոյախոսություններից դեպի վիրավորանքներ, շփվող լինելուց մինչև պարփակվածություն. հենց այսպես իրենց կարող են պահել Երկվորյակները՝ իրենց շրջապատողներին հունից հանելով ցնորվելու աստիճանի անկանխատեսելի իրենց վարքով:

Այծեղջյուր- Այծեղջյուրները պնդաճակատ մարդիկ են: Կարելի է միայն ցավակցել այն մարդուն, ով փորձում է Այծեղջյուրին ասել, թե նա ինչ անի կամ դեպի ուր ընթանա, քանի որ հենց որ այդ նշանն իր համար որոշում կայացնում է արդեն, ոչինչ ու ոչ ոք չի կարող Այծեղջյուրին ստիպել փոխել այն: Նա միշտ այն մարդն է եղել, ով հավատարիմ է եղել իր համոզմունքներին ու համառորեն պնդել է իր տեսակետը և նույնիսկ իր մոլորությունները: Այծեղջյուրը չի լսում ոչ ոքի, բացի իրենից, իսկ եթե փորձես ճնշել նրան, ապա նա կարող է կատաղել ու ձեզ իր թունավոր մռթմռթոցով հանել հավասարակշռությունից:

Ջրհոս- Ջրհոսը երբեք չի խոնարհվում իշխանություն ունեցողներին: Նա ապստամբի ու հեղափոխականի համբավ ունի, այդ պատճառով էլ մարդիկ գերադասում են նրանց հետ գործ չունենալ՝ տհաճ իրավիճակների մեջ չհայտնվելու համար: Ամենավատն այն է, որ, եթե անգամ հայտնվի անհաջողության ու փորձանքի մեջ, Ջրհոսը ոչ ոքից օգնություն չի խնդրի:

Բացի դրանից, Ջրհոսը ժամանակ առ ժամանակ հակասական կարող է լինել: Նա շարունակ շեշտում է, որ միշտ բաց է նոր գիտելիքների ու նոր ինֆորմացիա ստանալու համար, բայց միաժամանակ համարում է, որ ինքը բոլորից շատ ու լավ գիտի ամեն ինչ և գերազանց կերպով կուսուցանի շրջապատողներին իր իմացածը:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս