
Հռոմի պապի կրկեսային հմտությունները

Կուբայից Վատիկան ժամանած կրկեսային խմբի բեմականացման ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաճելիորեն զարմացրել է ներկաներին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Վատիկանում հունվարի 2-ին կայացած տոնական բեմադրության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը անակնկալի բերեց ներկաներին՝ ի ցույց դնելով բասկետբոլի գնդակը մատի վրա պտտելու հնարքին տիրապետելու իր ունակությունը:
Թեև պարզ չէ արդյոք որքան ժամանակ է պահանջվել Հռոմի պապից ամանորյա այս ներկայացմանը պատրաստվելու համար, բայց ներկաներին, իհարկե, Ֆրանցիկսոս պապի մասնակցությունը ոգևորել էր և հաճելիորեն զարմացրել:
Ֆրանցիկսոսը ժպիտը դեմքին վայելել է Կուբայից Վատիկան ժամանած մոտ 20 կրկեսային կատարողներից կազմված խմբի ակրոբատական հնարքներն ու պարերը, իսկ ավարտին՝ձեռքի շարժումով շնորհակալություն է հայտնել Կուբայի կրկեսային թիմին և կոչ արել շարունակել աշխարհում գեղեցկություն տարածելու իրենց բարի գործը: