Բաժիններ՝

Թբիլիսիում հազարավոր նոր ծառեր են տնկելու անբուժելի հիվանդ սոճիների փոխարեն

Թբիլիսիում պատրաստվում են լայնամասշտաբ ծառատունկ իրականացնել: Այդ մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Մայա Բիտաձեն: Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանը որոշում ընդունեց մայրաքաղաքում հատել տասնյակ հազարավոր այն սոճիները, որոնք վարակվել էին անբուժելի հիվանդությամբ:

Վերջերս անզեն աչքով նկատելի է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում եւ մյուս կանաչ գոտիներում սոճիների կանաչ գույնը փոխարինվել է շագանակագույնով: «Գալիք տարում մենք կտնկենք 24 հազար ծառ, դրանք մեծ ծառեր են լինելու քաղաքի ուրբանիստական մասում, եւ համեմատաբար ոչ մեծ՝ Թբիլիսիի լանջերին»,-ասել է Բիտաձեն:

Նա նաեւ նշել է, որ քաղաքապետարանը բոլոր ջանքերը կներդնի առողջ ծառերը փրկելու եւ ֆիտոսանիտարական մշակման մեթոդները բարելավելու համար: Նոր ծառատունկն արդեն սկսվել է Թբիլիսիի կենտրոնի Աղմաշենեբելի պողոտայում, որտեղ վարակված ծառերի փոխարեն տնկել են նորերը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31