Բաժիններ՝

ԱՄՆ-ում ոսկեդրամներ են գտել նվիրատվությունների դույլիկում

ԱՄՆ-ի Լեյթհաուս Փոյնթ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) անհայտ անձը «Փրկության բանակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվիրատվությունների կարմիր դույլիկ է գցել երեք ոսկեդրամ, որոնց գումարը կազմում է երեք հազար վեց հարյուր ամերիկյան դոլար: Այս մասին գրել է South Florida Sun Sentinel-ը:

Դրանք մեքսիկական պեսոներ են: Դրանցից յուրաքանչյուրը փաթաթված է եղել առանձին մեկդոլարանոց թղթադրամով:

«Փրկության բանակի» տեղական բաժանմունքի զարգացման գծով տնօրեն Էլիս Գոսմանի խոսքով՝ Սուրբ Ծննդից առաջ անհայտ անձը կարմիր դույլիկներում թղթադրամներով փաթաթված ոսկեդրամներ է թողնում արդեն մի քանի տարվա ընթացքում:

Նվիրատրված փողը կհատկացվի սակավ ապահովված ընտանիքների ապրուստը հոգալուն, ինչպես նաեւ զանազան սոցիալական ծրագրերի: «Կարմիր դույլիկները» «Փրկության բանակի» առավել հայտնի փողոցային արշավներից մեկն է: Ծննդյան տոների ժամանակ կազմակերպության կամավորները քայլում են փողոցներով՝ անցորդներին խրախուսելով նվիրատվություններ անելու կափարիչի կտրվածքով ոճավորված կարմիր դույլիկներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս