Հորթի միսը կարմիր գինով՝ ամանորյա սեղանի համար
Բաղադրիչներ
- Հորթի միս – 1 կգ
- Կարմիր չոր գինի – 100 գ
- Կոնյակ – 1 ճ/գ
- Բուսայուղ – 50 գ
- Սխտոր – 3 ատամիկ
- Սև աղացած պղպեղ, ռեհան
Պատրաստման եղանակը
- Միսը տրորել աղով և պղպեղով:
- Պատրաստել մարինադը. մանրացնել սխտորը, ռեհանը և խառնել մնացած մթերքների հետ, լցնել մսի վրա և 1 օր դնել սառնարանում:
- Հետո միսը հանել մարինադից, կտրվածքներ անել, դնել ջեռոցի մեջ:
- Թողնել ջեռոցում 7-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը