Բաժիններ՝

«Ա1+»-ի հեռուստատեսային հեռարձակումը երկրորդ անգամ դադարեցվեց. aravot.am

2019 թվականի տարեսկզբից «Արմնյուզ» հեռուստաընկերությունում փոփոխություններ են սպասվում: Ինչպես գրում է Aravot.am-ը, տնօրինությունից հեռուստաընկերության աշխատակիցներին արդեն հայտնել են, որ սեփականատերը փոխվել է, հունվարից կլինեն նաեւ ձեւաչափի ու կադրային փոփոխություններ: Ըստ աղբյուրի որոշ տեղեկությունների՝ «Արմնյուզը» գնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Արմնյուզից» այս տեղեկությունը չեն հաստատել:

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարից եթեր չի հեռարձակվի նաեւ «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Հիշեցնենք, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեին, որի համաձայն՝ «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում էր «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագիրն արդեն կասեցվել է: Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատել է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը (լուսանկարում): Նա ասել է, որ իրեն հեռախոսով են հայտնել, որ «Արմնյուզի» սեփականատերը փոխվում է, ու ձեւաչափի փոփոխություններ էլ են լինելու. «Մեր պայմանագիրը դադարեցվել է: Ես իրենց խաղերի մեջ չկամ, իրենց ձեւաչափի մեջ էլ…Եթե, իրոք պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն է գնել, ես իր համար երեւի ուրախ եմ, որ բերդում նայելու բան կունենա՝ իր սեփական ալիքը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս