Նարնջով և սալորաչրով պատրաստված հավ՝ ամանորյա սեղանի համար
Բաղադրիչներ
- Հավ – 1.5-2 կիլոգրամանոց
- Նարինջ – 1 հատ
- Սալորաչիր – 80 գ
- Համեմունք հավի համար – 1 ճ/գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Աղը, պղպեղը և համեմունքը խառնել թասի մեջ: Հավը նախապատրաստել, լվանալ և չորացնել: Պատել աղի և համեմունքի խառնուրդով: Թողնել մոտ կես ժամ:
- Սալորաչիրը թրջել տաք ջրում և թողնել կես ժամ: Հետո չորացնել և կիսել:
- Նարինջը կիսել 2 մասի: Մի մասը կտրատել խորանարդաձև, իսկ մյուսը թողնել մի կողմում:
- Սխտորը կտրատել:
- Նույն թասի մեջ ձեռքով խառնել նարինջը, սալորաչիրը և սխտորը:
- Հավը խճողել ստացված խառնուրդով:
- Դնել տապակին՝ կրծքամսի հատվածը դեպի վերև: Թողնել 170 աստիճան ջեռոցում մոտ 2 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը