
«Ինձ հետ ձեզ շնորհակալություն է հայտնում ամբողջ ազգը». Ֆրանսիայի նախագահը սուրբծննդյան ուղերձ է հղել երկրի զինծառայողներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ֆրանսիացի զինծառայողներին հասցեագրված զորակցության խոսքերով եւ երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել շնորհակալություն հայտնել նրանց խաղաղ անցկացված Սուրբ Ծնունդի տոնի համար: Համապատասխան տեսաուղերձը դեկտեմբերի լույս 26-ի գիշերը ցուցադրվել է France 2 հեռուստաալիքի եթերում։
«Շնորհակալություն ձեզ այդ զոհաբերության, անձնվիրության համար, ինձ հետ ձեզ շնորհակալություն է հայտնում ամբողջ ազգը»,- ընդգծել է Մակրոնը: Նա առանձնապես ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ում հարազատները զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
«Հուսով եմ՝ դուք Ամանորի հիանալի տոն կանցկացնեք ընտանիքի եւ մտերիմների շրջապատում,- դիմել է նախագահը նաեւ երկրի քաղաքացիներին:- Եթե դուք (Սուրբ Ծնունդի օրն) արթնանում եք խաղաղության եւ ազատության պայմաններում, այն բանի շնորհիվ է, որ նրանք (զինվորականները) մարտնչում են, որպեսզի անվտանգություն ահապովեն ձեզ եւ ձեր բարեկամների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: