
Պեկինում պայթյուն է որոտացել համալսարանական լաբորատորիայում

Պեկինի տրանսպորտային համալսարանի լաբորատորիայում պայթյուն է որոտացել փորձերի անցկացման ընթացքում, ինչի հետեւանքով հրդեհ է սկսվել, տուժածների վերաբերյալ հաղորդումներ դեռեւս չկան: Այդ մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի հրշեջ վարչության հայտարարության մեջ:
Պատահարի վերաբերյալ հաղորդումը հրշեջ բաժանմունքում ստացվել է տեղական ժամանակով ժամը 9:34-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:34-ին): Պայթյունը տեղի է ունեցել համալսարանի շենքի արեւելյան մասում, երբ ուսանողները փորձեր էին անցկացնում լաբորատորիաներից մեկում: Սոցիալական ցանցերում զետեղված լուսանկարներում երեւում է, որ շենքից թանձր ծխի սյուն է բարձրանում: Հրշեջները փորձում են հսկողության տակ վերցնել իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: