Բաժիններ՝

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները հորդորում են Փաշինյանին Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնել երկաթուղու հարցը

ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին ինձ են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին՝ ղեկավար անձինք վստահեցնում են, որ որեւէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, դեռ մի հատ էլ հոխորտում են, թե որ այդքան գործեր հարուցեցին, ի՞նչ փոխվեց, որեւէ բան չգտան։

Նոր իշխանությունների լռությունը, իրավապահ մարմինների անտարբերությունը վախեցնող է։ Քանի որ դեկտեմբերի 27-ին Փաշինյանը հանդիպելու է Պուտինի հետ, աշխատակիցները խնդրում են անպայման քննարկել նաեւ երկաթուղու հարցը՝ չմոռանալով վարչապետի նախկին արած հայտարարությունները։

Իսկ իրավապահ մարմիններին ընդամենը մեկ հարց ունեն՝ այդքան գործեր եք հարուցել, փոխնախարարի մասին եք հաղորդում, ինչո՞ւ գեթ մեկ երկաթուղային պաշտոնյա չկա մեղադրյալների ցանկում, կամ եթե կա, ինչո՞ւ չեք հայտարարում, ինչո՞վ եք զբաղված»։

Կարդացեք նաև

Կրկին ինձ են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների …

Gepostet von Gevorg Gorgisyan am Dienstag, 25. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս