Բաժիններ՝

Ձեր անունը հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշ է. Փաշինյանը 90-ամյակի առթիվ շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Չեքիջյան,

Սիրելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,

Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս