Բաժիններ՝

Առանց համացանցի աշխատող 10 հետաքրքիր Android խաղ

Այս հետաքրքիր խաղերը թույլ կտան անցկացնել ազատ ժամանակն այն վայրերում, որտեղ չկա Wi-Fi կամ կապ:

1. Subway Surfers

Սկսենք դասականներից: Այս խաղը միշտ լավագույնների շարքում է և հետաքրքրում է թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին:

Այս խաղը հարմար է գրեթե բոլոր սարքավորումների համար: Խաղը ունի որակյալ գրաֆիկա և անընդհատ փոփոխվող տեղանքներ և թեմաներ:

2. Magic Rampage

Խաղային այս հարթակում կան մի շարք բարդ 2D մակարդակներ, տարբեր կերպարներ և գաղտնի վայրեր: Գաղտնի վայրեր հասնելու համար անհրաժեշտ է գտնել հատուկ իրեր, որոնք գտնելու համար էլ կան մի շարք փորձություններ:

3. Gunspell

Սա, թերևս, RPG-ի լավագույն խաղերից է: Դուք պետք է ուսումնասիրեք հսկայական տարածությունները և հանդիպեք վտանգավոր արարածների, որոնք կարողնում են ձեզնից արագ գտնել ճիշտ կոմբինացիները և դրանցով ակտիվացնել հատուկ կարողություններ:

4. Hungry Shark World

Արյունաշատ արկադային խաղ, որտեղ Դուք պետք է վերահսկեք մահացու շնաձկներին, որոնք ուտում են ամեն ինչ իրենց ճանապարհին: Երբ ուսումնասիրեք ծովի խորությունը և ափամերձ տարածքը, մի մոռացեք, որ յուրաքանչյուր գիշատչի կարող է հաջորդել մեկ այլ գիշատիչ:

5. Neon Shadow

Առաջին դեմքից ներկայացված այս շութերում պետք է պայքարել մեխանոիդների ռասայի դեմ: Սկզբի համար նրանք ստիպված կլինեք հեռացնել նրանց տիեզերական կայանից, որը, ըստ երևույթի, դարձել է նրանց նոր տունը:

6. Rayman Adventures

Կախարդական անտառում դժբախտություն է եղել. հնագույն ձվերը, որոնք պաշտպանում էին Սուրբ ծառի կյանքը, գողացվել և տարածվել են ամբողջ աշխարհում:

Լեգենդար աշխարհներում զարմանահրաշ արկածներով պետք է փորձել օգնել Ռեյմանին և նրա ընկերներին՝ փրկել հնագույն ձվերը:

7. Defense Zone 3 HD

Բարձր որակի պաշտպանական և ռազմավարական խաղ՝ Tower Defense-ի ժանրում, որտեղ Դուք պետք է պայքարեք թնդանոթներով, հրթիռային հարվածներով և բոլոր տեսակի պաշտպանական ամրություններով: Հիմնական խնդիրը թշնամուն հնարավորինս սահմանափակելն է:

8. Puzzle Forge II

Այս խաղում դուք պետք է դառնաք վարպետ, ով զենք է պատրաստում: Խաղը իսկական բացահայտում է հանելուկների երկրպագուների համար, որտեղ դուք պետք է մտածեք երկու, երեք և չորս քայլ առաջ:

9. N.O.V.A.

Սա շութեր է, որով կարող են խաղալ նաև հին մոդելի սմարթֆոնների օգտատերերը:

Մի շարք տեղանքներ, մեծ քանակությամբ զենք, կերպարներ և բոսեր, որոնց հաղթելը այնքան էլ հեշտ չէ:

10. Fastlane

Այս արկադային խաղում դուք պետք ցուցադրեք Ձեր կարողությունները թե՛ որպես հրաձիգ և թե՛ որպես վարորդ: Պետք է կարողանաք վարել մեքենաների մեծ հոսքի մեջ և կրակել այն ամենին, ինչը շարժվում է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս