Բաժիններ՝

Հույս ունեմ գոտի նվաճելուց հետո ավելի մեծ քայլերով առաջ գնալ. Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գոռ Երիցյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը լիահույս է, որ վերջին հաղթանակից հետո մեծ քայլերով կշարժվի պրոֆեսիոնալ ռինգում:

«Լավ մենամարտի անցկացրեցինք: Շատ լավ պատրաստ էինք: Նույնիսկ պատրաստ էինք 10 ռաունդ մենամարտելու: Շատ ուրախ եմ գոտի նվաճելու համար: Գոտին ինձ համար կարևոր քայլ էր, քանի այս մենամարտի հետո վստահությունը եռապակտվեց: Հետագայում ավելի մեծ քայլերով կշարժվենք առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիցյանը:

Բռնցքամարտիկը խոսքով` յուրաքանչյուր մենամարտի պատրաստվում է մինչև վերջ պայքարելու և լավ նախապատրաստական փուլ է անցնում:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը դարձավ WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն: Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Գոռ Երիցյանն իր 9-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն:

Վարվառա Հայրապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31