Զազրելի դեպք Արարատում. տղամարդը սեռական բռնության է ենթարկել լողավազանում լողացող 7 և 10 տարեկան աղջիկներին
Զազրելի դեպք է գրանցվել Արարատի մարզում. չափահաս տղամարդը խմած մտել է լողավազան և սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեռեւս ամռանը՝ 2018 թվականի հուլիսին՝ Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող «բուռավո» կոչվող լողավազանում։
Տղամարդը լողալու ժամանակ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երկու տարբեր երեխաների նկատմամբ՝ ծնված 2011 եւ 2008 թթ.։ Նրա գործողությունների հետեւանքով երեխաներից մեկն անգամ հետանցքի շրջանում վնասվածք է ստացել։
Արարատի մարզային քննչական վարչությունը պարզել է տղամարդու ինքնությունը եւ նրան մեղադրանք առաջադրել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ ներկայումս գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ։