Իմացեք ռեհանի 40 օգտակար հատկությունների մասին
Ռեհանը բավական հաճախ է օգտագործվում սննդի պատրաստման ընթացքում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի նյութափոխանակության, իմունային համակարգերի համար:
Ինչով է օգտակար նյութափոխանակությանը
Ռեհանն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և կանխարգելել դրա հետ կապված խնդիրների առաջացումը:
- Ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ բարդ յուրացվող մթերքն ավելի լավ է յուրացվում:
- Կանխարգելում է բերանում տհաճ հոտի առկայությունը:
- Օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ:
- Խթանում է ախորժակը:
Ինչով է օգտակար նյարդային համակարգին
- Ամրացնում է նյարդային համակարգը:
- Օգնում է թուլանալ, ազատվել սթրեսից և տագնապից:
- Օգնում է պայքարել անքնության դեմ:
- Կարող է օգնել դեպրեսիայի դեմ պայքարում:
- Ազատում է ֆիզիկական և մտավոր հոգնածությունից:
Ինչով է օգտակար իմունային համակարգին
- Նպաստում է արյան մաքրմանը:
- Կարող է օգնել կանխարգելել գրիպն ու մրսածության հետևանքով հիվանդությունները:
- Կարող է օգնել իջեցնել ջերմությունը:
- Հակասնկային ազդեցություն ունի:
- Բնական հակաբորբոքային միջոց է:
- Կարող է օգնել գլխացավի, ատամի, դաշտանային ցավերի դեպքում:
- Օգնում է պայքարել հազի դեմ:
- Ճնշում է մակաբույծների ակտիվությունը:
- Օգնում է շնչուղիների հիվանդությունների դեմ:
- Օգնում է պայքարել փորկապության դեմ:
Օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել
- Միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:
- Հագեցածության զգացում է հաղորում:
- Կարող է օգնել երիկամներից քարերի դուրսբերմանը:
- Կարող է օգնել ազատվել հոգնածությունից:
- Ազատում է որովայնի փքվածությունից:
Օգտակար է մաշկի և մազերի հետ կապված խնդիրների դեպքում
- Հակաօքսիդանտ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օգնում է կանխարգելել մաշկի վաղաժամ ծերացումը:
- Լավացնում է արյան շրջանառությունը՝ կանխարգելելով մազաթափությունը:
- Օգնում է պայքարել բշտիկների դեմ:
- Նպաստում է վերքերի ապաքինմանը:
- Օգնում է սպիտակեցնել ատամները:
Ինչու է օգտակար ռեհանը
- Լավացնում է արյան շրջանառությունը, անոթների վիճակը: Արդյունքում՝ կարգավորվում է ճնշումը, խոլեստերինի մակարդակը:
- Լավացնում է հիշողությունն ու մտավոր կարողությունները:
- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
- Խթանում է կաթի արտադրությունը կերակրող մոր օրգանիզմում:
- Կանխարգելում է գլխապտույտը:
- Նպաստում է բերանի խոռոչում վերքերի ապաքինմանը:
- Օգնում է պայքարել միջատների դեմ:
- Կարող է օգնել լավացնել տեսողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը