
Մանուէլ Պետրոսյանը պարտվեց Վասիլի Իվանչուկին

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը պարտություն կրեց իսպանական մրցաշարի 8-րդ տուրում:
Հերթական տուրում մրցում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Վասիլի Իվանչուկի հետ: Պետրոսյանը պարտվեց այս տուրում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Վահե Բաղդասարյանը` պարտվեց:
Այժմ Պետրոսյանը առաջատարից հետ է միայն կես միավորով և ունի 6 միավոր: