Բաժիններ՝

Թանկարժեք տոնածառ «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության փոխարե՞ն…

Նոյեմբերի 10-ը երիտասարդության համաշխարհային օրն էր, իսկ 17-ը՝ ուսանողների միջազգային: Այս տարիների ընթացքում ԵՊԼՀ-ում գեղեցիկ ավանդույթ էր ձևավորվել. մեկտեղել այս 2 տոնը «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հետ:

Նախաձեռնողն ու իրականացնողը ԵՊԼՀ ուսանողական խորոհուրդն էր, որին մշտապես հաջողվել է ուսանողների համար անմոռանալի միջոցառում կազմակերպել՝ հիանալի ակնթարթներ պարգևելով նաև դասախոսներին: Այդ օրվա հատուկ հյուրերը մշտապես լինում էին առաջին կուրսի ուսանողները, որոնց հնարավարություն էր ընձեռնվում հանդիսավոր կերպով ստանալ իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները: Հիմա կասեք՝ որն է պատճառը համատեղելու այս բոլորը:

Պատասխանն ակնհայտ է. ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը փորձում էր խնայողաբար օգտագործել ուսանողական խորհրդի գործունեության համար հատկացված գումարները՝ նպատակաուղղելով դրանք տարվա ընթացքում նախատեսվող ուսանողական տարաբնույթ՝ ուսումանական, կրթական , բարեգործական, սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հարգելի՛ ղեկավարություն, ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը առանց հիմքերի լուծարեցիք, ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապօրինի ընտրություններ անցկացրիք: Արդյո՞ք ի վիճակի չէիք անցկացնելու «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը: Հասկանում ենք, որ մտահոգ էիք, որովհետև քաջ գիտակցում էիք, որ լավագույն դեպքում կարող եք ստանալ դիպլոմների հանձման ժամանակ իրականացրած գարեջրախմությունը, բայց եթե մի փոքր ուսանողամետ գտնվեիք, կարող էիք դիմել մեզ: Մենք ոչ ձեզ համար, այլ հանուն ուսանողության պատրաստակամ կլինեինք կազմակերպելու այդ միջոցառումը: Ի դեպ՝ հայտնի գիտխորհրդի և համալսարանի խորհրդի նիստերի ժամանակ էլ մենք կարողացանք ուսանողական խորհրդի համար մեծ դժվարություններով հատկացնել որոշակի բյուջե՝ բուհի հետ առճակատման գնալով:

Կարդացեք նաև

Բայց չէ, մեկ անգամ ևս ապացուցում եք, որ Բրյուսովի ուսանողությունը, նրա շահը և ցանկությունները ձեր հետաքրքրությունների շրջանակում չեն, դուք միայն ձեր կաշվի մասին եք մտածում. այդ իսկ պատճառով չնայած որ բուհում բարվոք վիճակում գտնվող երկու տոնածառ կար, Թումանյան փողոցի նորաբաց Santa House-ից հետաքրքիր գներով նոր տոնածառ ձեռք բերեցիք ( ի դեպ տոնածառի թեման շատ արդի է, այդ պատճառով խնդրում ենք ձեր պարզաբանումը տոնածառի ձեռքբերման անհրաժեշտության, նրա տեխնիկական բնութագրի, վաճառող կազմակերպության և գնի վերաբերյալ):

Դեռ այսօր էլ շուրջ 250-300 հոգի տեղավորող El Sky Bar-ում հրավիրել եք համալսարանի 3000 ուսանողությանը. դա նույն բանն է, ոնց դուք սիրում եք ասել 180 հոգանոց դահլիճում տեղի է ունեցել 650 հոգանոց ուսանողական համաժողով, իսկ սնունդն էլ պատվիրել եք 400 հոգու համար. կամ վստահ եք եղել, որ ձեր կազմակերպած միջոցառմանը այդքան մարդ չի գա, կամ եթե գան, ուսանող են կկիսվեն կուտեն, կամ ի սկզբանե հրավիրել եք յուրային ուսանողների, քանի որ շատ լավագույն սովորող ուսանողներ և ավագներ հրավիրված չեն: Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը կոնկրետ խմբերում հասանելի դարձնելու տարբեր ձևեր կան. դիցուք facebook-յան տիրույթը: Չնայած այսպես կոչված ուսանողական խորհրդի էջն էլ որպես այդպիսին այդ էջն էլ չէ, որով կարելի է տեղեկատվությունը առավելապես հասանելի դարձնել:

Հուսով ենք՝ գոնե անվտանգության մասին մտածել եք՝ հաշվի առնելով հայտնի արական սեռի որոշ ուսանողների արկածները մեր բուհում: Չէ՞ որ բուհում գարեջուր խմողը, բարձունքում՝ El Sky բառում ջերմաստիճանային պայմաններից ելնելով այլ բաներ էլ կխմի ու կօգտագործի:

Ամեն դեպքում հրավիրված ուսանողներին ցանկանում ենք բարի ժամանց, իսկ մենք էլ ետ հայացք գցենք անցյալ տարվա «Լավագույն ուսանող 2017 » մրցանակաբաշխությանը:

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Թանկարժեք տոնածառ «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության փոխարե՞ն…

Թանկարժեք տոնածառ «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության փոխարե՞ն…Նոյեմբերի 10-ը երիտասարդության համաշխարհային օրն էր, իսկ 17-ը՝ ուսանողների միջազգային: Այս տարիների ընթացքում ԵՊԼՀ-ում գեղեցիկ ավանդույթ էր ձևավորվել. մեկտեղել այս 2 տոնը «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հետ:Նախաձեռնողն ու իրականացնողը ԵՊԼՀ ուսանողական խորոհուրդն էր, որին մշտապես հաջողվել է ուսանողների համար անմոռանալի միջոցառում կազմակերպել՝ հիանալի ակնթարթներ պարգևելով նաև դասախոսներին: Այդ օրվա հատուկ հյուրերը մշտապես լինում էին առաջին կուրսի ուսանողները, որոնց հնարավարություն էր ընձեռնվում հանդիսավոր կերպով ստանալ իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները: Հիմա կասեք՝ որն է պատճառը համատեղելու այս բոլորը: Պատասխանն ակնհայտ է. ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը փորձում էր խնայողաբար օգտագործել ուսանողական խորհրդի գործունեության համար հատկացված գումարները՝ նպատակաուղղելով դրանք տարվա ընթացքում նախատեսվող ուսանողական տարաբնույթ՝ ուսումանական, կրթական , բարեգործական, սոցիալական ծրագրերի իրականացմանը: Հարգելի՛ ղեկավարություն, ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը առանց հիմքերի լուծարեցիք, ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապօրինի ընտրություններ անցկացրիք: Արդյո՞ք ի վիճակի չէիք անցկացնելու «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը: Հասկանում ենք, որ մտահոգ էիք, որովհետև քաջ գիտակցում էիք, որ լավագույն դեպքում կարող եք ստանալ դիպլոմների հանձման ժամանակ իրականացրած գարեջրախմությունը, բայց եթե մի փոքր ուսանողամետ գտնվեիք, կարող էիք դիմել մեզ: Մենք ոչ ձեզ համար, այլ հանուն ուսանողության պատրաստակամ կլինեինք կազմակերպելու այդ միջոցառումը: Ի դեպ՝ հայտնի գիտխորհրդի և համալսարանի խորհրդի նիստերի ժամանակ էլ մենք կարողացանք ուսանողական խորհրդի համար մեծ դժվարություններով հատկացնել որոշակի բյուջե՝ բուհի հետ առճակատման գնալով: Բայց չէ, մեկ անգամ ևս ապացուցում եք, որ Բրյուսովի ուսանողությունը, նրա շահը և ցանկությունները ձեր հետաքրքրությունների շրջանակում չեն, դուք միայն ձեր կաշվի մասին եք մտածում. այդ իսկ պատճառով չնայած որ բուհում բարվոք վիճակում գտնվող երկու տոնածառ կար, Թումանյան փողոցի նորաբաց Santa House-ից հետաքրքիր գներով նոր տոնածառ ձեռք բերեցիք ( ի դեպ տոնածառի թեման շատ արդի է, այդ պատճառով խնդրում ենք ձեր պարզաբանումը տոնածառի ձեռքբերման անհրաժեշտության, նրա տեխնիկական բնութագրի, վաճառող կազմակերպության և գնի վերաբերյալ): Դեռ այսօր էլ շուրջ 250-300 հոգի տեղավորող El Sky Bar-ում հրավիրել եք համալսարանի 3000 ուսանողությանը. դա նույն բանն է, ոնց դուք սիրում եք ասել 180 հոգանոց դահլիճում տեղի է ունեցել 650 հոգանոց ուսանողական համաժողով, իսկ սնունդն էլ պատվիրել եք 400 հոգու համար. կամ վստահ եք եղել, որ ձեր կազմակերպած միջոցառմանը այդքան մարդ չի գա, կամ եթե գան, ուսանող են կկիսվեն կուտեն, կամ ի սկզբանե հրավիրել եք յուրային ուսանողների, քանի որ շատ լավագույն սովորող ուսանողներ և ավագներ հրավիրված չեն: Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը կոնկրետ խմբերում հասանելի դարձնելու տարբեր ձևեր կան. դիցուք facebook-յան տիրույթը: Չնայած այսպես կոչված ուսանողական խորհրդի էջն էլ որպես այդպիսին այդ էջն էլ չէ, որով կարելի է տեղեկատվությունը առավելապես հասանելի դարձնել: Հուսով ենք՝ գոնե անվտանգության մասին մտածել եք՝ հաշվի առնելով հայտնի արական սեռի որոշ ուսանողների արկածները մեր բուհում: Չէ որ բուհում գարեջուր խմողը, բարձունքում՝ El Sky բառում ջերմաստիճանային պայմաններից ելնելով այլ բաներ էլ կխմի ու կօգտագործի: Ամեն դեպքում հրավիրված ուսանողներին ցանկանում ենք բարի ժամանց, իսկ մենք էլ ետ հայացք գցենք անցյալ տարվա «Լավագույն ուսանող 2017 » մրցանակաբաշխությանը:

Gepostet von Unofficial: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ am Donnerstag, 20. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս