Սրտի համար ամենաօգտակար հատապտուղներից մեկը

Լոռամրգին ամենաօգտակար մթերքներից է: Med2.ru-ն ներկայացրել է 4 պատճառ՝ հատապտուղն ամեն օր սննդակարգ ներառելու համար:

Նպաստում է բերանի խոռոչի առողջությանը: Լոռամրգին օգնում է ազատվել բակտերիաներից, կանխարգելում կարիեսի, լնդերի հիվանդությունների զարգացումը: Եթե ցանկանում եք հնարավորինս քիչ այցելել ատամնաբույժի, սննդակարգ ներառեք լոռամրգի:

Լոռամրգին նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են միզապարկի խնդիրների դեմ: Այն կարող է հատկապես օգտակար լինել կանանց, ովքեր ավելի հաճախ են տառապում ցիստիտով: Այս միրգը կարող է նվազեցնել նաև երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Լոռամրգին օգտակար է նաև այն պատճառով, որ մեծ քանակով հանքանյութեր և ֆերմենտներ է պարունակում: Հատապտուղն օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, որը խցանում է անոթներն ու մեծացնում նոպայի ու կաթվածի հավանականությունը:

Կարդացեք նաև

Լոռամրգին նաև մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Սրանք վնասում են հյուսվածքներին, իմունային համակարգին:

Նյութը med2.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս