«Ադրիենը գնում է իր ազատությունը». Ռաբիոյի մայրը՝ որդու՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին
Վերոնիկա Ռաբիոն՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրը և գործակալը, խոսել է իր որդու հետագա անելիքների մասին: Նշենք, որ Ռաբիոն վերջնական որոշում է կայացրել հեռանալ ՊՍԺ-ից:
– Հեռանալու որոշումը միանշանական է և անդառնալի: Իրավիճակը ամբողջովին խաթարվել է: Հետդարձի տարբերակ չկա:
– Ինչո՞ւ եք դուք որոշել դուրս գալ ստվերից:
– Այո, դա ճիշտ է, ես նախընտրում եմ մնալ ստվերում: Բայց ինձ մարտահրավեր նետեց մի մարդ, ում անունն է Անտերի Էնրիկե (ՊՍԺ-ի մարզական տնօրենը): Ես ինձ թույլ տվեցի պատասխանել հարցերին:
Ամռանը Ադրիենը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և խնդրել էր իրեն հանել տրանսֆերի: Կար առաջարկ «Բարսելոնայից», բայց ՊՍԺ-ն մերժեց այն, քանի որ ուներ դրա իրավունքը: Բացի այդ, կատալոնական ակումբի առաջարկը եղավ տրանսֆերային պատուհանի փակվելուց միայն մեկ օր առաջ: Այն քննարկելու ժամանակը քիչ էր:
Բայց նրանք ձևացնում էին, որ անգամ չեն լսել առաջարկի մասին: Նրանք հրաժարվում էին բաց թողնել Ադրիենին, չնայած նա հստակ հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ: Նա շատ է խոսել այդ մասին:
– 4 տարի առաջ նույն իրավիճակն էր: Ռաբոին հրաժարվում էր պայմանագիր կնքել, բայց ի վերջո արեց դա:
– Այո, դա այդպես է: Բոլորն ասում են, որ միշտ ինչ-որ խնդիրներ կան մեզ հետ, բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդպես: Ադրիենը ցանկանում էր հեռանալ թիմից, սակայն ակումբը նրան բաց չէր թողնում: Բոլորը գիտեն, թե ինչ նշանակություն ունի խաղը ֆուտբոլիստի կարիերայում:
Այն ժամանակ Ադրիենն ընդամենը 19 տարեկան էր, և նա չհամառեց: Հիմա նա 23 տարեկան է: Հիմա Ադրիենը գնում է իր ազատությունը:
Սիրարփի Աղաբաբյան