
«Աշխարհի ամենագեր տղան» կրկնակի նիհարել է

Ինդոնեզացի Արիա Պերմանան, որն ավելի վաղ համարվում էր Երկրի ամենագեր տղան, նիհարել է գրեթե կրկնակի եւ ցանկություն է հայտնել ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարարակությունը:
2016 թվականին 10 տարեկան Պերմանան կշռում էր 200 կիլոգրամ: Նա չէր կարողանում ոչ նստել, ոչ քայլել, միշտ քաղց էր զգում եւ օրական հինգ անգամ ուտում էր մեծ բաժիններով ձուկ, տավարի միս, բրինձ եւ ապուրներ, ինչպես նաեւ քաղցրավենիք:
Ծնողները նրան նստեցրել են շագանակագույն բրնձի դիետայի վրա, ստիպել են շարժվել, իսկ 2017 թվականին նրան վիրահատել են՝ փոքրացնելով ստամոքսի ծավալները:
Այժմ Պերմանան 12 տարեկան է եւ նիհարել է 98 կիլոգրամով: Նրան դուր է գալիս ընկերների հետ ֆուտբոլ եւ բադմինթոն խաղալ, ինչպես նաեւ ամեն օր նրանց հետ ուղեւորվում է հինգկիլոմետրանոց զբոսանքի: Տղան նույնիսկ սովորել է մոտոցիկլետ վարել: Ծնողները նրան արգելում են քաղցրավենիք ուտել եւ գազավորված ընպելիք խմել: Տղան կրկին սկսել է դպրոց հաճախել եւ աշխատում է լրացնել բաց թողածը:
Պերմանան սկսել էր կտրուկ գիրանալ երկու տարեկանից, սակայն հայրենի գյուղի բժիշկները երեխայի մոտ որեւէ պաթոլոգիա չեն գտել: Պերմանային կերակրելու համար ծնողներն ստիպված են եղել մշտապես փող պարտք վերցնել: