Բաժիններ՝

Հայտնի է աշխարհում ամենաարագ վերելակն ունեցող երկնաքերը

Lotte World Tower երկնաքերը, որը ամենաբարձր շենքն է Հարավային Կորեայում եւ բարձրությամբ հինգերորդը՝ աշխարհում, նվաճել է նոր՝ աշխարհում ամենաարագ վերելակն ունեցող շենքի տիտղոսը: Ինչպես հայտնել է Business Insider-ը, վերելակը շենքի առաջինից մինչեւ 121-րդ հարկը բարձրանում է ընդամենը մեկ րոպեում:

Նշվում է, որ շենքը բացարձակապես անվտանգ է. կառույցի «կմախքը» դիմանում է մինչեւ 9 բալ մագնիտուդով երկրաշարժի եւ կարող է դիմակայել նույնիսկ այնպիսի փոթորիկների, ինչպիսին ԱՄՆ-ի հարավ-արեւելքը ոչնչացրած «Քեթրին» փոթորիկն է: Ընդամենը շենքը բաղկացածէ 123 հարկից եւ ունի 42 հազար պատուհան: Աշտարակը Սեուլի զբոսաշրջության տեսարժան վայրերից մեկն է: Նշվում է, որ նոր տիտղոսին արժանանալուց հետո ամեն տարի ճարտարապետական այս օբյեկտ կայցելի առնվազն 60 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս