Բաժիններ՝

Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի առաջնության հերթական տուրում  Լոնդոնի «Արսենալը» պարտվեց, և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլն անգամ չօգնեց լոնդոնցիներին հաղթել «Սաութհեմփթոնին»:

Սա Հենրիխ Մխիթարյանի առաջին դուբլն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Վերջին անգամ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել 2015 թվականին, երբ խաղում էր Բունդեսլիգայում:

Մխիթարյանը Պրեմիեր լիգայում «Արսենալի» համար 5 գոլ է խփել 25 խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը Պրեմիեր լիգայի առաջին 5 գնդակները խփել էր  39 խաղում:

Նշենք նաև, որ Մխիթարյանն այս խաղում լավագույնն էր: Ըստ հայտնի Whoscored.com-ի՝ Մխիթարյանը ստացել է 8.4 գնահատականը՝ ամենաբարձրն «Արսենալի» կազմում: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 88 տոկոս: Հայ կիսապաշտպանը «Սաութհեմփթոնի» դարպասին հարվածել է 4 անգամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31