![](/banners/BeFunky-design.jpg)
«Կատարը պատրաստ է ընդունել Աշխարհի առաջնությունը. երկրում կա ֆուտբոլային մշակույթ». Խավի
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/1530634706_418468_1530634782_noticia_normal.jpg)
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով հանդես էր գալիս «Ալ-Սաադի» կազմում, պատմել է 2022թ. Աշխարհի առաջնությունն ընդունելու՝ Կատարի պատրաստվածության մասին:
«Կատարի հավաքականը և երկիրը պատրաստ են: Դուք արդեն տեսել եք նրանց զարմանալի մարզադաշտերը: Բոլորը զարմացած են, որ Կատարն այդքան ուշադիր կերպով է մոտենում կազմակերպմանը:
Կատարում կա ֆուտբոլային մշակույթ:
Նրանց հավաքականը պատրաստ է պայքարել: Վերջին հանդիպումներում նրանք հաղթել են Շվեյցարիային, և ոչ-ոքի խաղացել Իսլանդիայի հետ: Այնպես որ, նրանք պատրաստ են և առջևում ունեն 4 տարի»,- Խավիին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը