Բաժիններ՝

Իռլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել աբորտներն օրինականացնող օրինագծին

Իռլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է հղիության արհեստական ընդհատումը: Այդ մասին հայտնել է Irish Times թերթը: Մայիսին այս հարցն Իռլանդիայում դրվել էր հանրաքվեի:

Չնայած այն բանին, որ կաթոլիկ Իռլանդիայում խնդրի նկատմամբ վերաբերմունքն ավանդաբար եղել է պահպանողական, աբորտների օրինականացման օգտին այն ժամանակ արտահայտվեց քվեարկողների 66,4 տոկոսը, իսկ դեմ՝ սոսկ 33,4 տոկոսը:

Նոր օրենքի համաձայն՝ Իռլանդիայի բնակչուհիները կարող են անարգել աբորտ անել մինչեւ հղիության 12 շաբաթը չգերազանցող ժամկետը: Այդ ժամկետից հետո հղիությունը կարելի է դադարեցնել միայն բժշկական ցուցումներով. մասնավորապես, եթե գոյություն ունի կնոջ կյանքի կամ առողջության սպառնալիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31