
Հայկական ծագումով բժիշկը բացահայտել է, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի դեմ

ԱՄՆ-ի Ռաթգերի համալսարանի բժշկական դպրոցի տնօրեն, նյարդաբան Մարալ Մուրադյանի (Maral Mouradian) գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:
Հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան առաջատար Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է News.am-ը:
Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ սուրճի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակումը: Խոսքը ալֆա սինուկլեինե սպիտակուցի մասին է, որը զուգորդվում է Պարկինսոնի հիվանդության եւ Լեւի մարմնիկներով դեմենցիայի հետ (DLB):
Գենետիկորեն երկու հիվանդությունների զարգացման վտանգին ենթարկված կրծողների վրա թեստերը ցույց են տվել, որ արդեն 6 ամսից կոֆեինի եւ EHT միացության զուգակցությունը կանխում է ալֆա սինուկլեինի կուտակումը:
EHT-ն՝ էյկոզանոիլ-5-հիդրոքսիտրիպտամիդը, պարունակվում է սուճի հատիկների արտաքին կեղեւում
Գիտնականները հույս ունեն, որ կոֆեինը եւ EHT-ն կարելի է միավորվել դեղամիջոցում, որը կօգնի Պարկինսոնի եւ DLB-ի բուժման ժամանակ: