2018թ. աշխարհում ամենից շատ ռազմական ինքնաթիռներ ունեցող երկրների տասնյակը

«Global Fire power» կազմակերպության մասնագետները հրապարակել են 2018թ. աշխարհում ամենից շատ ռազմական ինքնաթիռներ ունեցող երկրների ցանկը:

Կազմակերպության ներկայացրած տվյալների համաձայն` Թուրքիան այդ ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը:

Ըստ «Global Fire power»-ի պաշտոնական կայքի՝ վերոնշյալ ցանկի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)- 13.362 ռազմական ինքնաթիռ

2. Ռուսաստանի դաշնություն (ՌԴ) – 3914 ռազմական ինքնաթիռ

3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) – 3035 ռազմական ինքնաթիռ

4. Հնդկաստան – 2185 ռազմական ինքնաթիռ

5. Հարավային Կորեա – 1560 ռազմական ինքնաթիռ

6. Ճապոնիա – 1508 ռազմական ինքնաթիռ

7. Պակիստան – 1281 ռազմական ինքնաթիռ

8. Ֆրանսիա – 1262 ռազմական ինքնաթիռ

9. Եգիպտոս – 1132 ռազմական ինքնաթիռ

10. Թուրքիա – 1056 ռազմական ինքնաթիռ

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս