
«Ոչ ոք այնքան հոգ չի տանում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որքան ես». Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի կարծում, որ երկրպագուներն ավելի շատ են հոգ տանում և անհանգստանում ակումբի համար, քան ինքը կամ մեկ այլ մասնագետ:
«Աշխարհում կա կարծիք, որ երկրպագուներն ավելի շատ հոգ են տանում ակումբի մասին, քան մասնագետները:
Դա բացարձակ սխալ մոտեցում է: Ոչ ոք այնքան հոգ չի տանում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որքան ես:
Երեք տարի առաջ ես ոչ մի կապ չունեի այս ակումբի հետ: Պրոֆեսիոնալներն այն մարդիկ են, ովքեր ամեն ինչ զգում են: Նրանք զգում են ամեն րոպե և ամեն վայրկյան»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան