
Դեմբելեն ներողություն է խնդրել թիմակիցներից

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ներողություն է խնդրել թիմակիցներից:
Կիրակի օրը 21-ամյա հարձակվողը 2 ժամ ուշացել էր «Բարսելոնայի» մարզումից, քանի որ քնած էր մնացել:
Ֆրանսիացին թիմի մարզումից առաջ հավաքել է բոլոր ֆուտբոլիստներին և ներողություն է խնդրել՝ խոստանալով, որ նման բան այլևս չի կրկնվի:
Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Դեմբելեն Չեմպիոնների լիգայի խաղերից մեկն անցկացրել էր պահեստայինների նստարանին, քանի որ ուշացել էր թիմի հավաքից: Օրեր անց նա չէր գնացել մարզմանը՝ առանց նախապես զգուշացնելու: Իսկ թիմի ամբողջ կազմը փնտրել էր նրան: Ակումբում, առհասարակ, դժգոհ են ֆուտբոլիստի կենսակերպից, և թիմի ղեկավարությունը նրան խորհուրդ է տվել ավելի պատասխանատու լինել:
Այս անգամ ուշանալու համար էլ Դեմբելեն գումարային տույժ է կրել: Սակայն, ամեն դեպքում, ֆուտբոլիստը մասնակցեց Չեմպիոնների լիգայի վերջին տուրի խաղին՝ դառնալով թիմի միակ գոլի հեղինակը:
Սիրարփի Աղաբաբյան