Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է, իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան

«Կալանքի որոշում դեռ կայացված չէ, դատական նիստն ընդմիջվեց, որովհետև պաշտպանական կողմը պահանջեց լրացուցիչ նյութեր՝ դրանց ծանոթանալու և հետագայում կալանավորման պայմանների ու հիմքերի վիճարկման տեսանկյունից այդ նյութերը շատ կարևոր են։ Դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 15։00-ն»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում լրագրողներին ասաց ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հարցին՝ մարտի 1-ի գործի շրջանակներո՞ւմ է կաշառք ստանալու մեղադրանքը, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ դա վերաբերում է կոնկրետ գործի փաստական մասին, որը գաղտնի է և հրապարակելու իրավասություն չունի։

Փաստաբանը նշեց, որ Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է, իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Պաշտպանական կողմը դեռ չի անցել միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու փուլին։ Մենք լսեցինք քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակությունը, հիմնավորումները, որոշակի հարցեր պարզաբանվեցին, այդ հարցերի վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել՝ որոշակի փաստական տվյալներ ներկայացնելու, դրանց ծանոթանակու համար, որպեսզի հետագայում արդեն մեր միջնորդության վերաբերյալ առարկությունն ավելի արդյունավետ ներկայացնենք»,-պարզաբանեց Էրիկ Ալեքսանյանը։

Կարդացեք նաև

Վարույթ իրականացնող մարմնի հիմնական հիմնավորումն, ըստ նրա՝ այն է, որ Արմեն Գևորգյանը մնալով ազատության մեջ, կխոչընդոտի վարույթ իրականացնող մարմնի գործի ընթացքին, այսինքն՝ կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կկատարի ոչ իրավաչափ գործողություններ, մասնավորապես՝ վկաների կամ մյուս մասնակիցների վրա ազդեցություն գործադրել.

«Մենք մեր համապատասխան առարկություններն արդեն պատրաստել ենք։ Կանխակալ վերաբերմունք դատարանի կողմից չկա, մենք հույս ունենք որ արդարամիտ դատական ակտ կկայացվի։ Ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանական կողմը չի ներկայացրել։ Մենք վիճարկելու ենք ինչպես կալանավորման պայմանը, որոնց թվում հատուկ դեր ունի հիմնավոր կասկածի առկայությունը, միևնույն ժամանակ վիճարկելու ենք նաև հիմքերի առկայությունը, որոնք դրանք առհասարակ առկա չեն։ Եթե դատարանը գտնի, որ առկա են կալանավորման պայմաններն ու հիմքերը, մենք այնուամենայնիվ միջնորդելու ենք գրավ կիրառելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս