«Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է, որ ես գնամ ԱԺ, հնարավոր է, որ ես մնամ գործադիրում». Արայիկ Հարությունյան

«Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է, որ ես գնամ ԱԺ, հնարավոր է, որ ես մնամ գործադիրում: Թիմը քննարկում է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է ինքը ստանձնի ԱԺ նախագահի պարտականությունները:

Ըստ նրա՝ ինտրիգներ չկան, սովորական քննարկում է և իշխող քաղաքական ուժը որոշում կկայացնի:

Անդրադառնալով նախարարությունների կրճատմանն ու օպտիմալացմանը՝ Ա.Հարությունյանը նշեց, որ շուտով նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հարցին, թե ԿԳՆ-ին ո՞րն է միանալու, Հարությունյանը կատակով պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31