
Ինչպես է Դոնալդ Թրամփը որոշումներ ընդունում. պատմում է ԱՄՆ-ի առաջին տիկինը

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պատմել է, թե միշտ չէ, որ համաձայն է լինում իր ամուսնու տոնին եւ նրան խորհուրդներ է տալիս, բայց վերջին հաշվով նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է որոշումներ ընդունում։
«Ես կցանկանայի, որ նորություններ նայելու ավելի շատ ժամանակ ունենայի, բայց ես զբաղված եմ իմ աշխատանքով: Բայց ես լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Ես հետեւում եմ: Ես իմ ամուսնուն անկեղծ խորհուրդ եմ տալիս եւ հայտնում իմ կարծիքը: Երբեմ նա լսում է, իսկ երբեմն էլ՝ ոչ: Ես երբեմն չեմ համաձայնում նրա տոնին: Բայց վերջին հաշվով նա ինքն է որոշումներ ընդունում, նա գիտե հետեւանքները, նա հասուն է: Բայց նա մարտիկէ: Նա ամեն օր պայքարում է հանուն Ամերիկայի եւ ամերիկացի ժողովրդի»,- ասել է Մելանյան Fox Nows հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա պատմել է, թե իր ամունուն հայտարարել է, որ նա կհաղթի, եթե կրկին որոշի մասնակցել նախագահական մրցարշավին: «Ես գիտեմ նրան, ես գիտեմ, թե նա ինչպես է շփման մեջ մտնում մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ-ի առաջին տիկինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: